ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մի շարք օբյեկտների

Բաժանորդագրվել

Ռուսական բանակը հարձակումների ընթացքում կիրառել է բարձր ճշգրտության ցամաքային, ինչպես նաև օդային բազավորման զենքեր և հարվածային ԱԹՍ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին, էներգահամակարգի օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում գտնվող էներգետիկ օբյեկտներին, որոնք էլեկտրաէներգիայով ապահովում են ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները և Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտները, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով», – ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վիննիցայի մարզում խոցվել են՝

1800 ՄՎտ հզորությամբ «Լադիժինսկայա» ՋԷԿ-ը,

Դնեպրոպետրովսկի մարզում խոցվել են՝

2800 ՄՎտ հզորությամբ «Կրիվոռոժսկայա» ՋԷԿ-ը,
1765 ՄՎտ հզորությամբ «Պրիդնեպրովսկայա» ՋԷԿ-ը:

Խարկովի մարզում խոցվել են՝

86 ՄՎտ հզորությամբ Խարկովի ՋԷԿ-ը,
330 կվ հզորությամբ «Զմիևսկայա» էլեկտրական ենթակայանը,
330 կվ հզորությամբ «Լոսևո» էլեկտրական ենթակայանը:

Օդեսայի մարզում խոցվել են՝

«Կիլիա» նավահանգստի ենթակառուցվածքը, որը գործում է ի շահ Ուկրաինայի զինված ուժերի,
«Յուժնի» նավահանգստում և Սև ծովի ջրային երկու բեռնանավ, որոնք ռազմական գույք և կրկնակի նշանակության բեռներ են տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի համար։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment