Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում Թեհրանը կարող է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
«Տարածաշրջանից դուրս նշանակում է այն վայրերը, որոնք օգտագործվում են մեր դեմ։ Այս պահին աշխարհագրական այդ տարածքը, և դրա ապացույցներն առկա են, Եվրոպան է։ […] Այսպիսով, աշխարհագրական սահմանափակումների բացակայության համատեքստում՝ այո՛, դա նշանակում է, որ մեր հրթիռները կարող են հասնել Եվրոպա»,- նրա խոսքերը փոխանցում է ISNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով։
Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին ռազմական միջոցներով պատասխանելու պատրաստակամության մասին՝ այդ թվում սպառնալով ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։