Երևանում նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։
Պետական բյուջեի նախագիծը ներկայացրել է Կառավարությունը։ Քննարկումն ընթանում է պատգամավորների, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Ղամբարյանի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի, Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ապրիկյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի և Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանի մասնակցությամբ։