ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները, ինչպես սպասվում է, կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կայանալիք աշխատանքային մակարդակով բանակցություններում, գրում է Axios-ը։
«Քուշներն ու Ուիթքոֆը կգլխավորեն ամերիկյան պատվիրակությունը Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում», – հայտնել է պորտալը։
Ավելի վաղ Ուիթքոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում (ԱՄԷ)։
«Միացյալ Նահանգները միջնորդի դեր կստանձնեն նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակով բանակցություններում՝ առաջ մղելով պատերազմը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի առաքելությունը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Ուիթքոֆի խոսքով՝ քննարկումները նվիրված կլինեն «հետպատերազմյան անվտանգության միջոցառումներին, լարվածության թուլացմանը, մարդասիրական ջանքերին և խաղաղության ճանապարհին հաջորդ քայլերին»։