Mitsubishi Pajero-ն իսկական ամենագնացների սեգմենտ վերադարձնելուց երկու ամիս էլ չի անցել, սակայն նոր մոդելն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել շուկայում։
Ընկերության տվյալներով՝ Ճապոնիայում նոր Pajero-ի գնորդների 80%-ը նախկինում մրցակից ապրանքանիշերի հաճախորդներ են եղել, և նրանց հիմնական թիրախը, բնականաբար, Toyota Land Cruiser-ն է։
Թվերը տպավորիչ են։ Ճապոնիայում արտադրվող նոր շրջանակային թափքով Pajero-ի նկատմամբ արդեն 5500 պատվեր է գրանցվել՝ սպասվածից 1500-ով ավելի։ Ընկերությունը վստահորեն շարժվում է դեպի իր նպատակը՝ մինչև 2027 թվականի մարտը վաճառել 10 հազար ավտոմեքենա։
Ճապոնիայում վաճառքի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 17-ին, Ավստրալիայում մեքենան կհայտնվի հունվարին, իսկ Թաիլանդում այն արդեն վաճառվում է։ Այնտեղ հասցրել են պատվիրել 1500 օրինակ։
Mitsubishi-ի համար հաճելի անակնկալ է նաև այն, որ գնորդները չեն փորձում խնայել։ Ճապոնիայում գրանցված պատվերների շուրջ 70%-ը բաժին է ընկնում բարձրակարգ համալրումներին։
Բացի այդ, վերադառնում են նաև Pajero-ի նախկին սեփականատերերը, որոնք հեռացել էին ապրանքանիշից այն բանից հետո, երբ 2020 թվականին մոդելը հանվեց արտադրությունից։
Տարիներ շարունակ հիմնականում «էժան և գործնական» ավտոմեքենաների սեգմենտում դիրքավորված ընկերության համար սա իմիջի իրական փոփոխություն է։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։