Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի կենսաչափական անձնագրի եռաչափ անիմացիաներով

Նոր կենսաչափական համակարգի ներդրման առթիվ Հանրապետության հրապարակը մի քանի օր շարունակ կլուսավորվի նոր կենսաչափական անձնագիրը պատկերող եռաչափ անիմացիաներով՝ միավորելով ճարտարապետական ժառանգությունն ու թվային ապագան։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ-ն։

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը։ ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կենսաչափական նոր անձնագրեր են հանձնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը պետք է նոր թափ հաղորդի Հայաստանում թվայնացմանը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի ծառայությունների շրջանակը։

Leave a comment