Ուիթքոֆը հայտնել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ամսաթիվը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացման օրն ու վայրը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։

«Մենք անհամբեր սպասում ենք Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացի շարունակությանը՝ համապարփակ և երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, որը կապահովի կայուն անվտանգություն գալիք սերունդների համար»,- գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ այս շաբաթ ամերիկացի բանակցողները Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

Ուիթքոֆի խոսքով՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու տնտեսական հնարավորությունները։

Leave a comment