«Լամբադան» վերաբացվել է, սակայն վերանորոգման աշխատանքները դեռ կշարունակվեն (PAN.am)

Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:

«Լամբադա» կամուրջը մասամբ փակ էր երթևեկության համար սեպտեմբերի 10-ից:

Leave a comment