Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Մեջլիսի Իրան–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարի և անդամների հետ խոսել է տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին, որի համատեքստում նրանց է ներկայացրել «Թրամփի ուղու» շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնացել են ԻԻՀ Մեջլիսի Իրան–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, խմբի անդամներ Գեղարդ Մանսուրյանը, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանը:
Դեսպանատնից նշում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:
Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: