Փոխրհաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին
Սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» ուղեկալի վերակարգը օրինախախտների տեղաշարժ է նկատել Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուղեկալն անհապաղ տագնապով ոտքի է հանվել, տարածքը շրջափակվել է, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել սահմանի խախտումը կանխելու համար։
Խախտողներին հրամայվել է կանգ առնել։ Սկսվել է նրանց հետապնդումը, որի ընթացքում նախազգուշական կրակոցներ են օդ արձակվել։ Նրանցից մեկը, չենթարկվելով հրամանին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգ ստեղծելով ծառայողների կյանքի համար։
Նշված անձին ձերբակալելու նպատակով զենք է կիրառվել, ինչի արդյունքում նա վնասազերծվել է։ Տեղի ունեցածի մասին իրանական կողմը տեղեկացվել է։ Հարուցվել է քրեական գործ։