ՀՀ 3 մարզում ապօրինի ընդերք օգտագործմամբ պետությանը պատճառվել է 146 մլն դրամի վնաս

https://arm.sputniknews.ru/20261102/hh-3-marzum-aporini-ynderq-ogtagvortsmamb-petutjany-pattsharvel-e-146-mln-drami-vnas-108802538.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108801965_0:0:2730:2048_1920x0_80_0_0_e44253e8a127c416ea85137ec280c52c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, հանքարդյունաբերություն, հհ քննչական կոմիտե

հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, հանքարդյունաբերություն, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Տեսչական մարմինը բոլոր դեպքորվ դիմել է Քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 3 մարզում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` նշելով, որ խախտումներ են հայտնաբերվել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում։

Ամենամեծ վնասը` շուրջ 115,6 մլն դրամ, ըստ տեսչական մարմնի, արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում, որտեղ առանց համապատասխան իրավունքի տեղահանվել է ավելի քան 131 հազար խմ հրաբխային ավազի լեռնային զանգված։

Նույն մարզի Նորատուս գյուղում ապօրինի տեղահանվել է շուրջ 21 հազար խմ բազալտ՝ պետությանը պատճառելով 18,9 մլն դրամի վնաս, իսկ Դրախտիկում՝ 5581 խմ բազալտանման խիճ՝ շուրջ 5,4 մլն դրամի վնասով։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ապօրինի տեղահանվել է 2908 խմ կրաքարանման լեռնային զանգված։ Դրա հետևանքով նաև դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել 246 քմ տարածք։ Վնասը կազմել է շուրջ 2,2 մլն դրամ։

Արարատի մարզի Մասիս համայնքում արձանագրվել է 3351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում՝ շուրջ 3,9 մլն դրամի վնասով։

ՊԵԿ-ի հաշվարկով՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 146 մլն 51 հազար 766 դրամ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հավելել է, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե թվարկված բոլոր դեպքերով։

Leave a comment