Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեի հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհահատվածներում։
Դա պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով: