Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացրել է, որ միգրացիան կարող է կործանարար հետևանքներ ունենալ Ֆրանսիայի համար։
«Նա լավ տղա է, իմ ընկերը։ Բայց ես նրան ասել եմ՝ դու միգրացիայի միջոցով կործանում ես քո երկիրը»,- ասել է Թրամփը New York Post-ի փոդքասթում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ֆրանսիա են ժամանում մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ոմանք, նրա պնդմամբ, ատում են այդ երկիրը, նրա բնակիչներին և մշակութային ժառանգությունը։