Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ետնամասին․ կա տուժած

Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ետնամասին․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հասմիկ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արմեն Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հասմիկ Մ․-ն տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։

Leave a comment