Մեծ հաճույքով կրկին կառաջադրվեի, բայց կհեռանամ․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո հեռանալ պաշտոնից՝ չնայած ընտրողների շրջանում ունեցած լայն աջակցությանը։

«Այո՛, ես կհեռանամ։ Մեծ հաճույքով կրկին կառաջադրվեի, եթե նման հնարավորություն ունենայի, սակայն օրենքի ձևակերպումները բավականին խիստ են։ Ես մեծ հաճույքով կրկին կառաջադրվեի։ Օրերս հարցում էին անցկացրել, որտեղ ես մյուսներից զգալիորեն առաջ էի»,- ասել է նա New York Post թերթին տված հարցազրույցում։

Թրամփն ընդգծել է, որ իրեն դեռ երկու տարի է մնում աշխատելու Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, և այդ ընթացքում դեռ շատ բան կարելի է հասցնել անել։

Leave a comment