Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի խումբ անհայտ անձինք մոտեցել են Իրանի հետ Ադրբեջանի սահմանին՝ ադրբեջանական «Գեյտեպե» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում։ Նրանցից մեկը կրակ է բացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Մի խումբ անձինք փորձել են Իրանի տարածքից ապօրինի մուտք գործել Ադրբեջան։
«Խախտողներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ։ Ի պատասխան՝ սահմանապահները կիրառել են, ինչի հետևանքով խախտում կատարողը վնասազերծվել է»,- հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։
Բաքուն միջադեպի մասին տեղեկացրել է Թեհրանին։ Գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։