Ժամանակի, կորուստների և հիասթափությունների թողած հետքերը՝ Աննա Եղոյանի «Տրիգեր»-ում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Աննա Եղոյանի «Տրիգեր» նոր պոետիկ երեկոն։
«Տրիգեր»-ը Աննա Եղոյանի ստեղծագործական նոր փուլն է.
Ծրագրի կենտրոնում մարդու ներաշխարհն է՝ այն վերքերը և ապրումները, որոնք հաճախ կրում ենք մեր մեջ՝ ոչ միշտ գիտակցելով և ոչ միշտ կարողանալով բարձրաձայնել։ Ժամանակի, մարդկանց, կորուստների և հիասթափությունների թողած հետքերը «Տրիգեր»-ում դիտարկվում են ոչ միայն որպես ցավի աղբյուր, այլև որպես ստեղծագործության և պոեզիայի ծնունդի հնարավորություն։
Երեկոյի ընթացքում բանաստեղծուհին հանդիսատեսին կներկայացնի իր ստեղծագործական ճանապարհի նոր էջը, որտեղ նա անդրադառնում է մարդու անձնական «տրիգերներին»`ցավոտ կետերին։
Պոեզիան և երաժշտությունը միասին ստեղծում են մի տարածք, որտեղ հնարավոր է խոսել ամենանուրբ և խոցելի զգացմունքների մասին ու լինել լսված։
«Տրիգեր»-ը պարզապես բանաստեղծությունների ընթերցում չէ։ Այն բեմականացված հանդիպում է, որտեղ բառը վերածվում է երաժշտության, իսկ երաժշտությունը՝ ներքին խոստովանության։
Երեկոյի երաժշտական հատվածի համար կոմպոզիտոր Էդուարդ Նազարովը և լարային քառյակը պատրաստել են հատուկ ծրագիր, որը կդառնա պոետիկ երեկոյի կարևոր բաղադրիչը։
Միջոցառման մասին՝
Անվանում՝ «Տրիգեր»
Ձևաչափ՝ պոետիկ երեկո
Հեղինակ և կատարող՝ Աննա Եղոյան
Կոմպոզիտոր՝ Էդուարդ Նազարով
Երաժշտական կատարում՝ լարային քառյակ
Ամսաթիվ՝ նոյեմբերի 15
Ժամը՝ 19:00
Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
Միջոցառման վիդեոհոլովակ