Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել Լուգանսկում գործող կապի օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20261102/ukrainakan-atsnery-harvatsner-en-hascrel-luganskum-gvortsvogh-kapi-objektnerin-108794129.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:960_1920x0_80_0_0_9e9143c49871783773d679bdf3bf1593.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ

Բաժանորդագրվել

Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Լուգակոմ» ինտերնետային կապի մատակարարի և Լուգանսկում գործող հեռախոսային ընկերության շենքերի վրա։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Ավերվել է խոշոր ինտերնետ-մատակարար «Լուգակոմի» շենքը, ընկերության սերվերային սարքավորումները շարքից դուրս են եկել, վնասվել է նաև Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքը», – հայտնել է Պասեչնիկը:

Նա նշել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:

«Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մթերային խանութ, երաժշտական դպրոց և քաղաքային թանգարանը՝ Լուգանսկի ամենահին շենքերից մեկը։ Տեղական իշխանությունները և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ», – հավելել է Պասեչնիկը։

«Լուգակոմ» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգուչարսկու խոսքով՝ ինտերնետ-մատակարարի աշխատանքը կաթվածահար է եղել։ Նա հստակեցրել է, որ տուժել են ինտերնետի անխափան կապ ապահովող սարքավորումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment