ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ՀՀ պետական բյուջեն գազի գնի թանկացման ֆինանսական իմունիտետ ունի՞։
«Հունվարի 1-ից գազի գինը կա՛մ պետք է շարունակի նույնը մնալ, կա՛մ թանկանա, բայց երկուսի պարագայում էլ պետք է նստեք սեղանի շուրջ, բանակցեք։ Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ՝ վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է»,- նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ միայն պետական պաշտոնյաները կհաղթահարեն գազի գնի թանկացումը, քանի որ միայն նրանց աշխատավարձն է բարձրացել, բայց ՀՀ մյուս քաղաքացիները ո՞նց են հաղթահարելու։
Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ գազի գնի բարձրացման հետո կապված դեռ նորություն չկա։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ապոկալիպտիկ տրամադրությամբ խոսենք գազի գնի բարձրացման հետ կապված, նամանավանդ, ես չեմ կարծում, որ աղետալի հետևանքներ են լինելու»,- նշեց Ֆինանսների նախարարը։