Խաչմերուկների մոտ արգելող հատվածները ավելացնում ենք, բայց մտահոգիչը քարշակներն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քարշակների ոչ բավարար քանակը այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրն է։ Ունենալու ենք բավարար չափով քարշակներ՝ կլինի ՆԳՆ գործընկերների մոտ, կլինի պատվիրակված։ 1-2 քարշակով հնարավոր չէ երթևեկությունը կառավարել Երևանում։
Քաղաքում երթևեկությունը կառավարելը այս մեկ-երկու քարշակով ուղղակի հնարավոր չէ, մեր ավտոմեքենաների քանակը և փաստացի խախտողների քանակը այնքան շատ է, որ այստեղ երևի թե սկզբի փուլում մի 30-40 քարշակ է պետք լինելու, որպեսզի էֆեկտիվ կարողանանք նվազագույն ստանդարտի բերել, որից հետո նոր արդեն կարելի է կամաց-կամաց նվազեցնել այդ միջամտությունը, որովհետև կարիքը չի լինի,–ասաց նա։