Ղազախստանի Աթիրաու քաղաքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են ծայրահեղական խմբավորում ստեղծելու, այն ղեկավարելու և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական թշնամանքի հրահրման մեջ։
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի) մամուլի ծառայության տվյալներով՝ բոլոր 10 անձինք ձերբակալվել են հոկտեմբերի 30-ին՝ միաժամանակյա գործողության ընթացքում։
Քննության վարկածով՝ խմբավորման անդամները նպատակ են ունեցել բռնի ճանապարհով փոխել Ղազախստանի արևմտյան շրջանում սահմանադրական կարգի հիմքերը։
Կասկածյալների բնակության վայրերում իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են հրազեն, թմրանյութեր, կրոնական պարագաներ, գրականություն և այլ իրեղեն ապացույցներ։
Որոշ կասկածյալներ նախկինում դատապարտվել են ահաբեկչական և հանրակրիմինալ բնույթի հանցագործությունների համար։