«Վարչապետն ասաց՝ պետք է գնանք քննարկենք, թե ինչ կարող ենք առաջարկել մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի իրենց քվեն այլևս խոչընդոտ չհանդիսանա Սահմանադրության քվեարկության համար։ Բայց հիմա այդ առաջարկը դեռ չկա։ Ընթացքում կներկայացնենք Սահմանադրության նախագիծը, թող ընդդիմադիրներն իրենց տեսակետները հայտնեն արդեն հայտնի հարցերի վերաբերյալ, մենք այդ պատասխանը կունենանք, առաջարկները կձեւակերպենք։ Այսօր վարչապետը նաև ներկայացրեց մեր տեսակետը, թե ինչ հնարավոր լուծումներ կարող են տեղի ունենալ բոլոր դեպքերում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Նա հավելեց․ «Ես հուսով եմ, որ գործը ժողովրդի ճնշումներին չի հասնի, մեր ընդդիմադիր գործընկերները, այն հարցադրումները, որոնք հնչեցնում են, դրանց պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց․«Եթե պետք լինի, մենք սահմանադրական գործիքակազմով կճնշենք ընդդիմության այնպես, որ նրանք կկատարեն ժողովրդի կամքը»։
Նա նաև հայտարարեց, թե ՀՀ իշխանությունը որևէ զիջման չի գնացել և չի կատարել Ադրբեջանի պահանջները։
«Ուզում եմ հստակ ասենք՝ որո՞նք են եղել ՀՀ զիջումները, Ադրբեջանի պահանջները, որոնք ՀՀ իշխանությունը կատարել է, որ մի հատ էլ մենք մեզ թույլ ենք տալիս գալ և ասել՝ վերջին զիջումն էլ արեք, և խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Չկա զիջում ընդհանրապես, կա հարաբերությունների կարգավորում, կան բանակցություններ, կա խաղաղության նախաստորագրված պայմանագիր, որը մենք մինչև 2031 թվականը մտադիր ենք ստորագրել»,- նշեց նա։
Members of Civil Contract Artur Hovhannisyan and Volodya Hakobyan hold parliamentary briefing at the RA National Assembly building in Yerevan, Armenia
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: