ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։
Նշվում է, որ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է ինքնասպանության։
Այս պահին դեպքով կա 2 ձերբակալված անձ, չի բացառվում եւս մեկ ձերբակալում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դի էր հայտանբերվել՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։