ԱՄՆ-ում գործող Entravision մեդիա ընկերությունը Լոս Անջելեսի José 97.5 FM ռադիոկայանում կիրառում է Coyotec անունով ԱԲ հաղորդավարին, որը վարում է Al Aire y Sin Permiso առավոտյան հաղորդումը՝ իրական հաղորդավար Ջերալդին «GeeGee» Գուսմանի հետ։
Coyotec-ը խոսում է իսպաներենով, ներկայացնում ժամանցային և տեղեկատվական նյութեր, անդրադառնում ներգաղթյալների խնդիրներին և օգնում լսարանին տեղեկացված լինել իրենց իրավունքների մասին։
Սկզբում շաբաթ օրերին հեռարձակվող մեկժամյա հաղորդումը տեղափոխվել է աշխատանքային օրերի 08:00–10:00 ժամերին, իսկ օգոստոսից ծրագիրը հեռարձակվում է նաև Կալիֆոռնիայում, Նևադայում և Տեխասում։
Ընկերության ներկայացրած Nielsen-ի տվյալներով՝ հաղորդման լսարանն աճել է, հատկապես Z սերնդի և միլենիալների շրջանում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: