ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք հա ասեն:
Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»: