Թող նույն իրավապահներն արձագանքեն և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»․ Արամ Վարդևանյան

Փետրվար 14,2026 15:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ:

Ի դեպ, հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, կամ ինձ և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»: Բարդ խնդիր չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment