Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն ՀՀ սահմանապահների կողմից. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները միջնաժամկետ հեռանկարում պետք է վերահսկվեն ՀՀ սահմանապահ ծառայության կողմից. Նիկոլ Փաշինյան

«Առնվազն միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայության կողմից», -հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշվում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Վարչապետն անդրադարձել է նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրին՝ նշելով, որ 2025 թվականին ՀՀ քաղաքացիներին վերադարձվել է 95 մլրդ դրամ կամ 263 մլն դոլար, իսկ 2026 թվականին այդ ցուցանիշն արդեն հասել է 78,6 մլրդ դրամի։

Փաշինյանի խոսքով՝ այդ միջոցները նպաստում են քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և բնակարանների ձեռքբերմանը։

Նա ընդգծել է, որ կառավարության պատկերացրած բարեկեցության մոդելի հիմքում կրթությունն է, աշխատանքը և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը։

 

Leave a comment