Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ շինարարական աղբը սովորական աղբամաններում լցնելն արգելված է, և քաղաքացիները կտուգանվեն։
«ԵԱՍՄ-ի աշխատանքների պրոցեսում տեսանք, որ աղբամաններում մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք։ Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում, աղբամաններում լցնում իրենց շինաղբը, ինչն անթույլատրելի է։
Պետք է այս տեսակ խախտումներն արձանագրել, տուգանքների չափով էլ կարելի է խստացման գնալ»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ հաջորդ տարվանից շինարարական աղբի համար հարկավոր է որոշ տեղերում տարրաներ թողնել։
«Պետք է պայքարենք նրա դեմ, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում»,- ասել է նա։