Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր 9 ուղևորները զոհվել են։

Այս մասին հայտնում է Washington Post-ը։

Օդանավը Տեխասի Օսթին քաղաքից ուղևորվել էր դեպի Բահամյան կղզիներ։ Մինչ կործանումը հրամանատարը հայտնել է հնարավոր աղետի մասին։

«Մենք բախվում ենք գետնին, Ժամանակ չի մնացել», – թերթը մեջբերում է օդաչուի խոսքերը։

Դեպքի վայր են մեկնել մասնագետներ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։

Leave a comment