Հայաստանի ըմբիշները ընդամենը մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Ղազախստանի մայրաքաղաղքում ընթացող աշխարհի առաջնությունում։

Մրցումային եզրափակիչ օրը պայքարի մեջ մնացել էր միայն 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտից առաջ դեռ երկու սփոփիչ մարտ պետք է անցկացներ։ Առաջինում Նարեկը առավելության հասավ լեհ մրցակցի նկատմամբ, սակայն երկրորդում ի վիճակի չեղավ դիմադրություն ցույց տալ ամերիկացի ըմբիշին ու միացավ ձեռնունայն տուն վերադարձող իր թիմակիցներին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Աստանայում նվաճեց միայն մեկ արծաթե մեդալ։ Այն նվաճեց 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը (լուսանկարում)։ Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment