Ողբերգություն՝ Շիրակում․ 10–ամյա աղջիկը տանը սնունդ ուտելիս խեղդամահ է եղել
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է, և ժամը 17:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։