ԱՄՆ-ը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով կարգավորել Իրանի հետ հակամարտությունը, եթե նման հնարավորություն առաջանա, սակայն բանակցությունների համար վերջնաժամկետներ չի սահմանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ատլանտայում G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։
«Ես չեմ գնահատի Իրանի հետ բանակցությունների ընթացքը կամ որևէ ժամկետ չեմ նշի։ Եթե դիվանագիտական լուծման հնարավորություն առաջանա, մենք պատրաստ կլինենք քննարկել այն։ Սակայն այդ լուծումը չպետք է վտանգի մեր ազգային անվտանգությունը կամ անտեսի այն հիմնական մտահոգությունները, որոնք ի սկզբանե մեզ ներքաշել են այս հակամարտության մեջ», — ասել է Ռուբիոն։