Այրվող մեքենայից երեխայի փրկած դաղստանցի դպրոցականը կստանա Քեոսայանի անվան մրցանակ

https://arm.sputniknews.ru/20261031/ajrvvogh-meqenajic-erekhaji-prkats-daghstanci-dprvocakany-kstana-qevosajani-anvan-mrcanak-108736736.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108734874_0:70:549:482_1920x0_80_0_0_4cbbadd92ce20e1f4007d8e707a08507.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, հրդեհ

տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, հրդեհ

Բաժանորդագրվել

Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Խասավյուրտից (Դաղստան) 15-ամյա Մարիամը, որն այրվող ավտոմեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ՝ մեկ միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։ Նա չի շփոթվել, պատուհանից դուրս է բերել նրան և խնդրել է ականատեսներին կանչել արտակարգ ծառայություններ։

«Խասավյուրտից 15-ամյա Մարիամը այրվող մեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի. նրան կհանձնենք Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակ», – գրել է Սիմոնյանը Max մեսենջերում։

Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։

Leave a comment