Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում անցկացվող Valle d’Aosta Ladies Open մրցաշարում, որտեղ տարել է չորրորդ հաղթանակը:
Կիսաեզրափակիչում 24-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 135-րդ ռակետ, ֆրանասիացի Էլզա Ժակմոյի հետ ու հաղթել 3 սեթում` 6:2, 4:6, 1:6։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե:
Եզրափակիչում Ալինա Չարաևայի մրցակիցը կլինի գերմանացի Նոմա Նոա Ակուգուեն (12-րդ ռակետ):
WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնում է 100-րդ տեղը:
Դավիթ Եղիազարյան