Ուկրաինական հակամարտությունը փակուղի է մտել, ՌԴ–ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է. Ռուբիո

https://arm.sputniknews.ru/20261031/ukrainakan-hakamartutjuny-pakughi-e-mtel-rdi-het-erkkhvosutjunn-anhrazhesht-e-rubivo-108734684.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ee83da203f1fe3b02ee9039238eafa42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, ամն, մարկո ռուբիո, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

ուկրաինա, ռուսաստան, ամն, մարկո ռուբիո, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի շրջանակում քննարկումներին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը որոշ առումներով մտել է փակուղի, իսկ շուտափույթ խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան։

«Շարունակվում է ծայրահեղ կործանարար հակամարտությունը, որը, ըստ ամենայնի, որոշ առումներով մտել է փակուղի և էսկալացիայի ու այլ երկրներ տարածվելու սպառնալիք է կրում», – Ատլանտայում G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կողմերի՝ խաղաղության համաձայնագրին մոտենալու մասին խոսել դեռևս պետք չէ։

«Չեմ կարծում, թե որևէ մեկն այստեղ պնդում է, թե մենք կանգնած ենք բանակցությունների միջոցով կարգավորման շեմին», – նշել է պետքարտուղարը։

Պենտագոնը ոչինչ չի փոխել Ուկրաինային օգնելու հարցում. Ռուբիո

Էսկալացիայի պահպանվող սպառնալիքի կապակցությամբ Ռուբիոն ընդգծել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապերի պահպանման անհրաժեշտությունը՝ անկախ առկա տարաձայնություններից։

«Ես կարծում եմ, որ, եթե ամեն ինչ մի կողմ թողնենք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար միշտ կարևոր է որոշակի մակարդակով կապեր պահպանելը՝ ապագայում էսկալացիայի վտանգի պատճառով, եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան այնպես չգնա», — ասել է նա։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը G20-ի շրջանակներում քննարկումներին։

Խոսելով բարձր մակարդակով հնարավոր հետագա շփումների մասին՝ Ռուբիոն հայտնել է, որ «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հակիրճ քննարկել է նոյեմբերին Չինաստանում կայանալիք ԱՊՀՏ (APEC) միջոցառումների ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման հեռանկարը։

ԱՄՆ–ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը. Ռուբիոն` Ուկրաինայի մասին

«Մենք կարճ զրույց ունեցանք հաջորդ ամիս մեր առաջնորդների հանդիպման պոտենցիալ հնարավորության մասին», – պատմել է Ռուբիոն։

G20 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունն անցկացվում էր հոկտեմբերի 30–31-ը Ատլանտայում՝ ԱՄՆ նախագահությամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Leave a comment