Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար

https://arm.sputniknews.ru/20261031/nvor-kensachapakan-andznagreri-hamar-arden-1300-amragrum-ka-nakharar-108733572.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը. Նիկոլ Փաշինյան

Sputnik Արմենիա

ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը. Նիկոլ Փաշինյան

2026-10-31T21:22+0400

true

PT1M34S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108733403_97:0:1073:732_1920x0_80_0_0_35d62db0bc8b46bc32e3b967b880627c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենսաչափական անձնագիր, երևան, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան, հհ կառավարություն, նախարար, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

կենսաչափական անձնագիր, երևան, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան, հհ կառավարություն, նախարար, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

Բաժանորդագրվել

ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործարկվի e-Gate համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար քաղաքացիներն արդեն 1300 ամրագրում են կատարել։ Այս մասին այսօր՝ նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա պարզապես նոր փաստաթուղթ տրամադրելու մասին չէ, սա ՀՀ-ի կողմից իր քաղաքացուն մատուցվող ծառայությունների նոր նշաձող սահմանելու մասին է։ Ժամանակակից աշխարհում մարդու թվային ինքնությունը պետության կարևոր արժեքներից է»,– ասաց Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ , համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրեը կեղծել հնարավոր չէ, ինչը շատ կարևոր նորություն է մեր քաղաքացիների և պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործի e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը։

«Իհարկե, ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային անցման կետերին։ Մենք առաջիկայում՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, կունենանք e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը, որտեղ քաղաքացիները, երբ ունենան կենսաչափական անձնագրեր, պարզապես ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»,- շարունակեց Փաշինյանը։

Նշենք, որ առաջին կենսաչափական անձնագրերը ստացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Անձնագրեր հանձնվեցին նաև այն երիտասարդներին, որոնց ծննդյան օրն էր, և որոնք ստանում էին իրենց առաջին անձնագիրը։

Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։
Այսօր` հոկտեմբերի 31–ին, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։

Leave a comment