Միրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 31-ին Մանամայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր՝ կարևորելով ինստիտուցիոնալ հիմքերի և օրակարգի ընդլայնման կարևորությունը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված՝ «ԹՐԻՓՓ» նախագծին:
ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները:
Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ: