«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, իսկ քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել»․ Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է․ «Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված, դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել։
     Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։
     Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։
     Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրոմոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։
     Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է»։

Leave a comment