https://arm.sputniknews.ru/20261031/adrbejani-zu-n-amrapndel-e-dirqery-naev-sev-ltshi-hatvatsum-108731000.html
Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում
Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում
Sputnik Արմենիա
Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ինժեներական աշխատանքները, այդ թվում՝ 2024–2026 թվականներին, տեսանելի են արբանյակային լուսանկարների համեմատության… 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T19:22+0400
2026-10-31T19:22+0400
2026-10-31T19:22+0400
սև լիճ
սյունիք
հայաստան
ադրբեջան
դիրքեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0d/27530175_0:145:1601:1045_1920x0_80_0_0_5e82778f16cec350ad7da19099a222ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։Հոկտեմբերի սկզբին գրել էինք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Հայաստանի տարածքում՝ Ջերմուկի մերձակայքում։ Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։Նշված են նաև տվյալ շրջանում ադրբեջանական (AZ) և հայկական (ARM) դիրքերի տեղակայման վայրերը։ Որպես ադրբեջանական դիրքերի ամրապնդման օրինակ դիտարկենք դրանցից մեկը։ Այս հատվածում փոփոխությունները տեղի են ունեցել 2024–2025 թվականներին։Նշված դիրքերը գտնվում են Հայաստանի տարածքում նաև ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների համաձայն։ Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։Ավելի վաղ անդրադարձել էինք նաև Սյունիքի և Տավուշի այլ հատվածներում` Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերի ամրապնդմանը։
սև լիճ
սյունիք
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0d/27530175_0:0:1423:1067_1920x0_80_0_0_17357d6b751bee16c073dfbc6608bd46.jpg.webp
սև լիճ, սյունիք, հայաստան, ադրբեջան, դիրքեր
սև լիճ, սյունիք, հայաստան, ադրբեջան, դիրքեր
Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ինժեներական աշխատանքները, այդ թվում՝ 2024–2026 թվականներին, տեսանելի են արբանյակային լուսանկարների համեմատության արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։
Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։
2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։
Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։
Նշված են նաև տվյալ շրջանում ադրբեջանական (AZ) և հայկական (ARM) դիրքերի տեղակայման վայրերը։ Որպես ադրբեջանական դիրքերի ամրապնդման օրինակ դիտարկենք դրանցից մեկը։ Այս հատվածում փոփոխությունները տեղի են ունեցել 2024–2025 թվականներին։
Նշված դիրքերը գտնվում են Հայաստանի տարածքում նաև ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների համաձայն։ Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։
Ավելի վաղ անդրադարձել էինք նաև Սյունիքի և Տավուշի այլ հատվածներում` Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերի ամրապնդմանը։