ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Բաժանորդագրվել

Ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի արտահերթ համաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի շախմատի ֆեդերացիայից։

Ընտրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ ֆեդերացիայի արտահերթ համաժողովում։
Համաժողովին մասնակցած 33 անդամները միաձայն կողմ են քվեարկել ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի ընտրությանը։

Ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Նորայր Քալանթարյանն ու Ռաֆայել Վահանյանը, իսկ նախագահության անդամներ՝ Արսեն Մակվեցյանը, Նորայր Հովհաննիսյանն ու Վարդան Մելքոնյանը։

Սակայն ուշագրավ է, որ Սերգեյ Բագրատյանի՝ ԱԺ պոշտոնական կեսանգրության մեջ շախմատի հետ կապված գործունեության, մասնագիտական փորձի կամ ձեռքբերումների մասին որևէ տեղեկություն չկա։

Նշենք, որ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը 2004 թվականից ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որը վերընտրվել է 2022 թվականին։

Leave a comment