Սահմանադրական դատարանը Դավիթ Մուսայելյանի դիմումի հիման վրա գործն ընդունել է քննության։ Դիմողն անհատական դիմումով ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ՝ համապատասխան որոշմամբ կասեցնել վիճարկվող դրույթի գործողությունը, քանի որ հակառակ պարագայում իր համար կառաջանան անդառնալի եւ ծանր հետեւանքներ։ Դիմողը թիվ ՎԴ/15887/05/25 վարչական գործի շրջանակում ներկայացրել է