Ֆրանսիայի տրանսպորտային տեղական մարմինը՝ RATP-ն, հայտնել է, որ սպասվող բողոքի ակցիաների պատճառով Փարիզի մետրոյի 40 կայարան շաբաթ օրը փակ կլինի։
«Ոստիկանական պրեֆեկտուրայի խնդրանքով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ շաբաթ օրը կայարանները կփակվեն»,- ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի կեսերից։ Դրանց պատճառ են դարձել Փարիզի արվարձանների ավագ դպրոցների և համալսարանների ուսանողների կազմակերպած հավաքները, որոնց մասնակիցները պահանջում էին ուսումնառության պայմանների բարելավում։ Հետագայում նրանց են միացել նաև գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, ինչի հետևանքով ցույցերը տարածվել են երկրի տարբեր շրջաններում։
Բողոքի շարժման ամենախոշոր իրադարձությունը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն էր, որն ուղեկցվել է անկարգություններով և խռովություններով։ Դրանց ընթացքում կողոպտիչները թալանել են խանութները, կոտրել ցուցափեղկերը, հրկիզումներ իրականացրել և բախվել ոստիկանների հետ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ համազգային ցույցին մասնակցել է շուրջ 550 000 մարդ։