Հոկտեմբերի 30-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, հայտնում է արդարադատության նախարարությունը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են խորհրդի հետագա գործունեության կազմակերպմանը, նախատեսվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Քննարկման առարկա են դարձել նաև դատական իշխանության գործունեությանն առնչվող սահմանադրական կարգավորումները։
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: