Ո՞վ է Տիգրան Գալստյանը, որին դժվարությամբ էին կարողանում «զսպել»․ «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը, որը մինչ խորհրդարան մտնելը հանրային լայն ճանաչում չուներ, նախօրեին ԱԺ-ում հայտնվեց իրարանցման կենտրոնում։ Եթե մինչ այս նա աչքի չէր ընկնում քաղաքական ակտիվությամբ կամ հանրային հնչեղ ելույթներով, ապա խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, կարծես, որոշել էր լրացնել այդ բացը՝ ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելով։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ իրավիճակն այնքան էր թեժացել, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ծառայողները, դժվարությամբ էին կարողանում «զսպել» Գալստյանին։ Վերջինս, ըստ միջադեպի տեսագրություններում երևացող դրվագների, շարունակ փորձում էր մոտենալ ընդդիմադիր պատգամավորներին և կրկին հարձակվել նրանց վրա։ ՊՊԾ աշխատակիցները նրա թևերն էին «պահում»:

Ստացվում է՝ խորհրդարանի ամբիոնից ու նիստերի դահլիճից հեռու, պատգամավորական մանդատը մի կողմ դրած, նորաթուխ ՔՊ-ականը նախընտրել էր ուժի լեզուն։

Իսկ ո՞վ է Տիգրան Գալստյանը, որի անունը մինչ այս լայն հանրությանը գրեթե ծանոթ չէր։

Գալստյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 2-ին Աշտարակում։ 1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի լեյտենանտ է։ 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Նրա աշխատանքային կենսագրությունը նույնպես առանձնապես երկար չէ։ 2008-2026 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ։ 2019-2026 թվականներին զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «Տիգրան Գալստյան» ԱՁ-ի միջոցով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment