Ուկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի

Որոշակի դադարից հետո Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Դաշնուայ հերթական նավթավերամշակման գործարանին։

Ուֆայում այրվում է «Բաշնեֆտ»-ի ձեռնարկությունը։ 2026 թվականի հոկտեմբերի 31-ին Ուֆայում՝ «Բաշնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարաններից մեկում, անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։

Հարվածն իրականացվել է չնայած Վաշինգտոնի կողմից Կիևին ուղղված բազմակի հորդորներին՝ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման օբյեկտների վրա։

«Բաշնեֆտ-Ուֆա» նավթավերամշակման գործարանը Բաշկորտոստանի նավթավերամշակման խոշորագույն ձեռնարկություններից է և հանդիսանում է «Ռոսնեֆտ» կորպորատիվ կառուցվածքի մաս։ Ձեռնարկությունը տարեկան վերամշակում է մոտ 6,5 միլիոն տոննա նավթ՝ արտադրելով բենզին, դիզելային վառելիք, կերոսին և այլ նավթամթերքներ։

Leave a comment