https://arm.sputniknews.ru/20261030/kpiy-catsr-e-ashkhatavardzery-chpetq-e-bardzranan-inch-e-arajarkum-erevani-avaganu-andamy-108700398.html
KPI–ը ցածր է, աշխատավարձերը չպետք է բարձրանան․ ի՞նչ է առաջարկում Երևանի ավագանու անդամը
KPI–ը ցածր է, աշխատավարձերը չպետք է բարձրանան․ ի՞նչ է առաջարկում Երևանի ավագանու անդամը
Sputnik Արմենիա
Թորոսյանն ինքը պատրաստակամություն հայտնեց հրաժարվել իր հավելյալ փոխհատուցումից, եթե քաղաքապետը և փոխքաղաքապետները հրաժարվեն իրենց աշխատավարձի բարձրացված… 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T22:58+0400
2026-10-30T22:58+0400
2026-10-30T22:58+0400
աբովյան time
երևան
ավագանի
երևանի ավագանի
տեսանյութեր
հեղինակներ
արամ թորոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108699308_0:0:1920:1080_1920x0_80_0_0_81bd75782557a589d1fb9bd5883bf9c6.jpg.webp
Երևանի քաղաքային բարձրագույն իշխանության` փոխքաղաքապետների և քաղաքապետի աշխատավարձերը չպետք է բարձրանան։ «Աբովյան Time»–ի եթերում նման հայտարարություն արեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։«Այ տղեն դո՛ւ ես, ա՛յ տղա, դավա՛յ ստուց». ծեծկռտուք և հայհոյանքներ Երևանի ավագանու նիստումՆրա խոսքով՝ չնայած 2018 թվականի համեմատ մայրաքաղաքի բյուջեն ավելացել է երեք անգամ, քաղաքի կառավարման էֆեկտիվությունը նույն համամասնությամբ չի աճել․Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք չեն պնդում, թե աշխատանք չի կատարվում, այլ արձանագրում են, որ առկա հնարավորությունների համեմատ արդյունավետությունը ցածր է․«Մենք չենք ասում՝ չեն արվում գործեր ձեր կողմից, մենք ասում ենք՝ դուք քիչ էֆեկտիվությամբ եք անում՝ հաշվի առնելով ձեր հնարավորությունները․․․ KPI-ը ցածր է։ Հիմա եթե KPI-ի մասով ենք ասում, պարո՛ն քաղաքապետ և պարոնա՛յք փոխքաղաքապետներ. ո՛չ, ձեր աշխատավարձը չպիտի բարձրանա»,–ասաց նա։Թորոսյանն առաջարկում է ավագանու անդամի աշխատանքը դարձնել պրոֆեսիոնալ՝ Ազգային ժողովի պատգամավորների օրինակով։Թորոսյանն ինքը պատրաստակամություն հայտնեց հրաժարվել իր հավելյալ փոխհատուցումից, եթե քաղաքապետը և փոխքաղաքապետները հրաժարվեն իրենց աշխատավարձի բարձրացված հատվածից։Երևանի բյուջեն կավելանա․ մի մասն ուղղվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրով գույքի գնահատմանը
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108699308_262:0:1702:1080_1920x0_80_0_0_b583ec4e6029fd3037bfa30e9dc21415.jpg.webp
երևան, ավագանի, երևանի ավագանի, տեսանյութեր, հեղինակներ, արամ թորոսյան, видео
երևան, ավագանի, երևանի ավագանի, տեսանյութեր, հեղինակներ, արամ թորոսյան, видео
Թորոսյանն ինքը պատրաստակամություն հայտնեց հրաժարվել իր հավելյալ փոխհատուցումից, եթե քաղաքապետը և փոխքաղաքապետները հրաժարվեն իրենց աշխատավարձի բարձրացված հատվածից։
Երևանի քաղաքային բարձրագույն իշխանության` փոխքաղաքապետների և քաղաքապետի աշխատավարձերը չպետք է բարձրանան։ «Աբովյան Time»–ի եթերում նման հայտարարություն արեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ չնայած 2018 թվականի համեմատ մայրաքաղաքի բյուջեն ավելացել է երեք անգամ, քաղաքի կառավարման էֆեկտիվությունը նույն համամասնությամբ չի աճել․
«Հաշտ չեմ քաղաքային բարձրագույն իշխանության աշխատավարձերի՝ նույն փոխքաղաքապետների և քաղաքապետի աշխատավարձերի այդ գործակցի կտրուկ բարձրացման հետ․․․ 3 անգամ ավելի էֆեկտի՞վ է կառավարվում քաղաքը։ Իհարկե ոչ։ Տրանսպորտի խնդիրը բարդացավ, մետրոն դեռ չի կառուցվել, մինչդեռ այն ժամանակ արդեն գործընթացը սկսվել էր»,– նշեց Թորոսյանը։
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք չեն պնդում, թե աշխատանք չի կատարվում, այլ արձանագրում են, որ առկա հնարավորությունների համեմատ արդյունավետությունը ցածր է․
«Մենք չենք ասում՝ չեն արվում գործեր ձեր կողմից, մենք ասում ենք՝ դուք քիչ էֆեկտիվությամբ եք անում՝ հաշվի առնելով ձեր հնարավորությունները․․․ KPI-ը ցածր է։ Հիմա եթե KPI-ի մասով ենք ասում, պարո՛ն քաղաքապետ և պարոնա՛յք փոխքաղաքապետներ. ո՛չ, ձեր աշխատավարձը չպիտի բարձրանա»,–ասաց նա։
Թորոսյանն առաջարկում է ավագանու անդամի աշխատանքը դարձնել պրոֆեսիոնալ՝ Ազգային ժողովի պատգամավորների օրինակով։
«Իմ կոչն է նորից, հերթական անգամ, որ մենք օրենսդրորեն հիմնենք մի մեխանիզմ, երբ որ ավագանին պրոֆեսիոնալ աշխատանք կլինի, ոնց որ ԱԺ պատգամավորն է։ Միայն կզբաղվի քաղաքային հարցերով, թող լինի 35 ավագանու անդամ, ոչ թե իմ նման` հա՛մ էնտեղ աշխատի, հա՛մ էնտեղ փորձի… Չես հասցնում այն էֆեկտիվությունը, ինչ որ անհրաժեշտ է»։
Թորոսյանն ինքը պատրաստակամություն հայտնեց հրաժարվել իր հավելյալ փոխհատուցումից, եթե քաղաքապետը և փոխքաղաքապետները հրաժարվեն իրենց աշխատավարձի բարձրացված հատվածից։