Վրաստանի իշխանությունները կասկածում են, որ Եվրոպական Միությունը շարունակում է ֆինանսավորել երկրում ցույցերը շրջանցիկ եղանակներով՝ չնայած խստացված օրենսդրությանը․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«[ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը] Մարտա Կոսն ուղղակիորեն ասաց, որ իրենք լուծումներ են փնտրում կոնկրետ կազմակերպությունների ֆինանսավորման համար։ Նա ուղղակիորեն նշել է, որ պատրաստվում է խախտել վրացական օրենքը, և այս ֆոնի վրա հիմնավոր կասկած կա, որ օտարերկրյա գործակալների գործողությունները Վրաստանում այս կամ այն ձևով դեռ ֆինանսավորվում են, ցավոք, սա վիրավորական վերաբերմունք է վրացական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է Կոբախիձեն։