Նրանք 1979 թվականին պատերազմ սկսեցին մեր դեմ․ Թրամփն Իրանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ ինքը պատերազմի չի սկսել։

«Ես Իրանի հետ պատերազմ չեմ սկսել»,- ասել է Թրամփը KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Նրանք 1979 թվականին պատերազմ սկսեցին մեր դեմ։ Նրանց ղեկավարությունն այնքան կտրված է իրականությունից, որ մենք նույնիսկ չգիտենք՝ ում հետ բանակցել։ Բայց դա մանրուք է», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնին երաշխիք է պետք, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի․ «Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ես նրանց կդիմեի «պարոն»-ով։ Ես նրանց «պարոն»-ով չեմ դիմելու»։

Leave a comment