Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշատպան Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է ֆուտբոլի Անգլիայի վետերանների հավաքական, հաղորդում է Goal.com-ը:
50-ամյա Մարկ Բելինգհեմը ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 1994-2019 թվականներին, հանդես է եկել ցածր լիգաների ակումբներում, իսկ այժմ հնարավորություն է ստացել խաղալ Անգլիայի վետերանների հավաքականում, որը կազմված է 50 տարեկանից բարձր ֆուտբոլիստներից։
Անգլիայի թիմը նոյեմբերի 1-ին Քեմբրիջշիրում կմրցի Իռլանդիայի վետերանների հավաքականի հետ։ Մարկ Բելինգհեմի համար դա կլինի նորամուտի խաղը վետերանների թիմում:
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմն Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկն է և արդեն 60 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում, իսկ Ջուդի եղբայրը՝ Ջոբ Բելինգհեմը, հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում:
Դավիթ Եղիազարյան