Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը աշխարհի առաջնությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ։

Պոկում վարժությունում 21-ամյա մարզուհին հաջող կատարել է միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 85 կգ և զբաղեցնելով 6-րդ տեղը։

Չնայած 113 կգ քաշի դեպքում գրանցված անհաջող փորձին՝ Ալեքսանդրան կարողացել է բարձրացնել 114 կգ, իսկ այնուհետև՝ 120 կգ։ Հրում վարժությունում գրանցված այս արդյունքը լավագույնն է Գրիգորյանի կարիերայում։ Երկամարտի 205 կգ արդյունքով Գրիգորյանը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Ծանրամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգի արդյունքները՝

1. Կվան Օկ Օ (Հյուսիսային Կորեա) — 227 կգ

2. Գուան-Լինգ Չեն (Թայվան) — 215 կգ

3. Օլգա Իվժենկո (Ուկրաինա) — 214 կգ

4. Ալեքսանդրա Գրիգորյան — 205 կգ

Leave a comment